National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.09.2019
Քննարկվել են ֆիզիկայի բնագավառին վերաբերող հարցեր
1 / 8

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին հրավիրվել էր ընդլայնված աշխատանքային քննարկում՝ «Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնախնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ  օգտագործման հեռանկարները» թեմայով:

Քննարկմանը մասնակցել են  պատգամավորներ,  Արտեմ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ ու  գիտնականներ:

Մասնակիցները քննարկել են ինչպես ոլորտի զարգացման ուղղություններին, այնպես էլ կառույցի կառավարման համակարգին առնչվող  հարցեր:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ խորհրդարանն սկսել եւ շարունակելու է ոլորտային նման քննարկումները՝ հասկանալու համար առկա խնդիրներն ու գտնելու դրանց լուծման ճանապարհները: Նա պարզաբանել է, որ քննարկում հրավիրելու համար պատճառ է հանդիսացել ինստիտուտի մոտ 70 աշխատակիցների դիմումը՝ կապված  որոշ հարցերի հետ:

Նշենք, որ 1944 թվականին հիմնադրված այս կառույցը 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվել է՝ ստանալով Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ անվանումը: Այստեղից էլ, ըստ ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Մկրտչյանի, սկսվել են խնդիրները, որոնք կառույցում առաջացրել են անառողջ մթնոլորտ: Ըստ նրա՝  կառույցը ղեկավարող հոգաբարձուների խորհուրդը թույլ է տալիս տարաբնույթ խախտումներ՝ խախտում է կառույցի կանոնադրությունը, ՀՀ օրենքներն ու նույնիսկ Սահմանադրությունը: Նախկին տնօրենն անընդունելի է համարել նաեւ ինստիտուտը հեռվից կառավարելու դրվածքը: Տեղեկացնենք, որ նոր՝ 2018 թվականին տնօրեն նշանակված Անի Աբրահամյանն ԱՄՆ-ից է, նա  Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր է:

Հնչեցված մեղադրանքները չի ընդունել հակառակ կողմը՝ Արտեմ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Անի Աբրահամյանի գլխավորությամբ:

Նա մասնավորապես ներկայացրել է այն քայլերը, որոնք, ըստ նրա, կարող են բարեփոխել կառույցը եւ նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նորանշանակ տնօրենը պարզաբանել է, որ չկա նպատակ՝ վերացնելու ֆիզիկայի ոլորտի առկա ճյուղերը, այլ նախատեսվում է բնագավառում հանդես գալ նոր առաքելություններով, զարգացնել ոլորտի նոր, առավել արդիական ճյուղեր, ներգրավել եւ աճեցնել նոր կադրեր: «Եթե ուզում ենք, որ Հայաստանում գիտությունը զարգանա, ապա անհրաժեշտ է փոփոխություններ անել, ճիշտ օգտագործել ֆինանսական ռեսուրսները, գիտնականներին տալ պատշաճ աշխատավարձեր»,-նշել է նա:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողներից շատերն առաջարկել են փոխել կառույցի կառավարման ձեւն ու կազմը,  կազմակերպել քննարկումներ՝ գտնելու համար ֆիզիկայի  բնագավառի զարգացման գերակա ուղղությունները:

Բանախոսները հրատապ են համարել ավելացնել գիտության ֆինանսավորումը, տարբեր միջոցներով նպաստել երիտասարդ կադրերի ներգրավմանը, պատրաստել ֆիզիկայի որակյալ ուսուցիչներ,  եւ, վերջապես, գիտնականներին ապահովել արժանապատիվ աշխատավարձով:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու եւ խնդիրները բարձրաձայնելու համար: Ըստ նրա՝ խնդիրների լուծումները  պետք է գտնել համագործակցելով:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am